Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իրավիճակը «հանգուցալուծվելու» է խիստ վտանգավոր սցենարներով

Իրավիճակը «հանգուցալուծվելու» է խիստ վտանգավոր սցենարներով
10.08.2024 | 13:02

Վահրամաբերդ եկեղեցու մոտ մաhացած տղամարդ են տեղափոխել հիվանդանոց: Այս դեպքը տեղի է ունեցել երեկ:

Վերջին շրջանում Հայաստանում քրեական բարքերի, հանցագործության բում է նկատվում:

Երբ ոստիկանության հիմնական գործառույթ է սահմանվում ոչ թե հանցագործության, այլ ընդդիմության դեմ պայքարը, այլ բան հնարավոր էլ չէր սպասել:

Մյուս կողմից, իշխանությունը ոչ միայն բարեփոխումներ չի իրականացրել, այլև տրվել է կրիմինալի հետ համագործակցելու գայթակղությանը՝ ավտորիտար կառավարումը համարելով սեփական գոյությունը երկարաձգելու արդյունավետ միջոց:

Հայաստանում կառավարում, դասական իմաստով, գոյություն չունի. մի կողմից, ավտորիտար կառավարման վերածնունդ է, մյուս կողմից՝ քաոսի նշաններ:

Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, վաղ, թե ուշ, իրավիճակը «հանգուցալուծվելու» է խիստ վտանգավոր սցենարներով:

Այդպիսին է նաև համաշխարհային փորձը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ